Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Տեխնիկական աղն ինչու՞ է կերակրի աղի փոխարեն օգտագործվում

    Տեխնիկական աղն ինչու՞ է կերակրի աղի փոխարեն օգտագործվում

    Տեխնիկական աղն ինչու՞ է կերակրի աղի փոխարեն օգտագործվում
    Դեկտեմբեր 6, 2018 15:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Դուք բոլորդ, երբ հաց եք առնում, գոնե 50% հավանականություն կա, որ այն տեխնիկական աղով է պատրաստված: Ապխտած ձուկ, որ առնում եք, կա հավանականություն, որ այն ևս տեխնիկական աղով է պատրաստված:  Վտանգ կա, որ 5 տարի հետո մեր երեխաներն ու առհասարակ ողջ հասարակությունը առողջական լուրջ խնդիրներ կունենան»,-աղաղակող բացահայտումներ է անում «Ավանի աղի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը:

    Երևան Տոնավաճառ

    Հայաստանում միակ աղ արտադրող ձեռնարկության տնօրեն Արեգ Ղուկասյանը տեխնիկական աղի՝ սննդի մեջ օգտագործվելու հարցը շատ հարթակներում է բարձրացրել: Այս անգամ նա նույն հարցը տարբեր դիտակետերից ներկայացրեց Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած «Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմատիկ քննարկման ժամանակ:

    Արեգ Ղուկասյանը փաստում է, որ վերջին ինը ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն Պարսկաստանից ներկրվել է 5000 տոննա աղ, որից 4000 տոննան՝ տեխնիկական է եղել: Ըստ Արեգ Ղուկասյանի՝ այդ ամբողջ աղի քանակությունն օգտագործվել է սննդի արտադրության մեջ: 25 կգ.-ոց տեխնիկական աղի պարկերը ներկայացվել են որպես կերակրի աղ. «Այն օբյեկտը, ով զբաղվում է կեղծարարությամբ, շատ էժան գնով է  ցույց տալիս իր ՀԴՄ-ն՝ 70 դրամ, այնինչ՝ վաճառում է տեխնիկական աղը 100-110 դրամով, մոտ 5-10% մեզնից էժան: Մաքսազերծման գինը 48 դրամ է, այն դեպքում, երբ  35 դրամ միայն Պարսկաստանից Հայաստան ճանապարհածախսն է: Բերում են 48 դրամով, վաճառում են 70 դրամով: Նրանք սպասարկում են ստվերը: Այդ տեխնիակական աղի պարկերը տանում են սննդի արտադրողներին և հրամցնում որպես կերակրի աղ, մեկն ասում է, թե աղի կոմբինատից է գողացված դրա համար է էժան, մյուսը՝ խաբեությունը դեմոկրատիայի տակ է քողարկում»,- փաստում է «Ավանի աղի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը:

    Հայաստանում միակ աղ արտադրողը՝ «Ավանի աղի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը, սննդի մեջ տեխնիկական աղի օգտագործման հարցը շատ հարթակներում է բարձրացրել, բայց դեռ հարցի լուծման հստակ ուղենիշ չի գտել: Ըստ նրա՝ սա ոչ միայն իր ձեռնարկության հարցն է, այլև ողջ հասարակության: Նա փաստում, որ եթե այսպես շարունակվի, առողջական լուրջ խնդիրները հասարակության շրջանում որոշ ժամանակ անց ջրի երես դուրս կգան: Արեգ Ղուկասյանին զարմացնում է այն փաստը, թե ինչու՞ տվյալ ներկրողն այդքան արտոնություններ ունի: Մրցակցության եզրերը նման արտոնություններ ունեցողի հետ ֆանտաստիկայի ժանրից է համարում. «Եթե ներկրողին թույլ են տալիս իր աղը ՀԴՄ-ով վաճառելու, ինչու՞ են մեզ համար արգելքներ ստեղծում: Որտե՞ղ է տեղական արտադրողի պաշտպանությունը: Տպավորություն է, որ ավելի շատ պաշտպանում են ներմուծողներին»,-նշում է Արեգ Ղուկասյանը:

    «Մեդիսար» ընկերության հիմնադիր Մանվել Գաբրիելյանը այս հարցի հետ կապված այն կարծիքն է հայտնում, ըստ որի՝ ՀԴՄ-ն պետք է կտրականապես արգելել, որովհետև արդյունաբերական ապրանքները չեն կարող ՀԴՄ-ով վաճառվել. «Եթե ցանկանում ենք ստվերը փակել, ՀԴՄ-ով պետք է վաճառվեն միայն սպառողական ապրանքները»,-նշում է Մանվել Գաբրիելյանը:

    «Տրիադա» խորհրդատվական ընկերության ղեկավար Երվանդ Ֆրանգուլյանն այն կարծիքն է հայտնում, որ նման խնդրահարույց հարցերը պետք է բարձրաձայնվեն և հասարակական հնչեղություն ստանան: Ըստ նրա՝ ժամանակն է, որ մարդիկ տնտեսական ակտիվություն ցուցաբերեն. «Հնարավոր է 10 ձեռնարկից 1-ը ստացվի, բայց դա էլ վատ չէ: Մենք ինքներս տեսանք, որ քաղաքական հեղափոխություն հնարավոր է անել, բա ինչո՞ւ տնտեսական հեղափոխություն չարվի: Կարող եմ ասել, որ հիմա բիզնես սկսելու համար միջավայր  կա և տեղին չէ՝ երկիրը երկիր չի արտահայտությունը»,-նշում է Երվանդ Ֆրանգուլյանը:

    «Վան Արդի» գինեգործական ընկերության տնօրեն Վարուժան Մուրադյանը Հայաստանի նոր բիզնես միջավայրը լավատեսական քողի տակ է տեսնում: Ըստ նրա՝ նոր կառավարության գերխնդիրն է թացը չորի հետ չխառնելու ռազմավարությունը. «Կան այնպիսի ճյուղեր, որ առանց պետական աջակցության չեն կարող շատ առաջ գնալ»,-նշում է Վարուժան Մուրադյանը:

    «Գարեջրի ակադեմիա» ռեստորան-գարեջրատան տնօրեն Արմեն Ղազարյանը պետական մի շարք կառույցների աշխատանքում առաջընթաց տեսնում է և առաջարկում բիզնես միջավայրի կանոնակարգման իր՝ եռաչափ մոդելը. «Բիզնես միջավայրում պետք է կարևորվի իրավական, տնտեսական և կրթական գործոնների բնականոն աշխատանքը: Միայն դրանց նորմալ փոխկապակցվությունը բիզնես ոլորտում երանգ կփոխի»,-նշում է Արմեն Ղազարյանը:

    Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած «Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմատիկ քննարկման ընթացքում քանիցս բարձրացվեց տեխնիկական աղի՝ սննդի մեջ օգտագործվելու հարցը: Քննարկման մասնակիցները տարբեր տեսակետներ և լուծման տարբեր ուղիներ առաջարկեցին:

    Բիզնես ոլոտի իր տեսլականը և ոլորտում առաջընթաց ունենալու  իր դիրքորոշումը Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր Գևորգ Թադևոսյանը հետևյալ կերպ ձևակերպեց. «Բիզնեսը երկրի ողնաշարն է: Մեզ մոտ՝ Հայաստանում, այն վիճակն է, որ բիզնեսը պետք է նեղանա, ինքը պետք է թուլանա, ինքը պետք է հոգնի ու գնա դուրս: Հակառակը՝ բիզնեսը պետք է պայքարի, բիզնեսը պետք է ինքնակազմակերպվի, բիզնեսն իր ասելիքը պետք է ասի: Մեր քննարկումների միջոցով մենք հանրայնացնելու ենք ոլորտի խնդիրները»,-եզրափակեց խոսքը Գևորգ Թադևոսյանը:

    1 2 3 4 5 8 9 10

     

     

     

     


    Նման թեմաներ

    scroll to top