Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Տեխնիկապես հնարավոր չի եղել. Լիլիթ Մակունցը՝ Թովմաս Պողոսյանին

    Տեխնիկապես հնարավոր չի եղել. Լիլիթ Մակունցը՝ Թովմաս Պողոսյանին

    Տեխնիկապես հնարավոր չի եղել. Լիլիթ Մակունցը՝ Թովմաս Պողոսյանին
    Նոյեմբեր 9, 2018 11:07 Լուրեր, Մշակույթ A+ / A-

    ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն անդրադարձել է Թովմաս Պողոսյանին ֆինանս չտրամադրելուն:

    Հիշեցնենք՝  ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը դիմել էր մշակույթի նախարարություն՝ խնդրելով, որ բարեգործական համերգներով Արցախ մեկնելու համար իրեն ավտոբուսի գումար տրամադրեն, սակայն մերժում էր լսել:

    Նախարարի պաշտոնակատարն ասել է, որ պարոն Թովմաս Պողոսյանը բարեգործական համերգի ֆինանսական աջակցության դիմումը նախարարություն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան 10:03-ին: Նույն օրը՝ 10:23-ին, դիմումը մակագրվել է համապատասխան վարչություն և գործին տրվել է ընթացք: «Նշեմ, որ սեպտեմբերի 13-ը հինգշաբթի էր, իսկ համերգը նախատեսված է եղել անցկացնել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Արցախի Հանրապետությունում: Չնայած այն հանգամանքին, որ կայացվել է դրական որոշում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, այդ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ»,- մանրամասնում է Մակունցը:

    Պաշտոնակատարի խոսքով՝ միջոցառումն անցկացնելուց հետո հնարավոր չէր կատարել փոխանցումը, քանի որ այն այդ պարագայում համարվում է փոխհատուցում, այլ ոչ աջակցություն, ինչը նախարարության համար գրանցվում է որպես ֆինանսական խախտում՝ իր հետևանքներով: Թովմաս  Պողոսյանն այդ մասին տեղեկացվել է գրավոր:

    Լիլիթ Մակունցը խնդրում է՝  աջակցություն ցուցաբերելու դիմումները նախարարություն ներկայացվեն նախատեսվող միջոցառումից առնվազն 2 շաբաթ շուտ:«Հերքում եմ նաև այն պնդումը, որ «արգելված է» նախարարություն մուտք գործելը կամ նախարարի հետ հանդիպելը: Նման բան գոյություն չունի և չի էլ կարող ունենալ»,- հավաստիացրել է մշակույթի նախարարի պաշտոնակատարը:

     


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top