Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Տղամարդը ծեծել է կնոջը՝ գումար խնդրելու համար

    Տղամարդը ծեծել է կնոջը՝ գումար խնդրելու համար

    Տղամարդը ծեծել է կնոջը՝ գումար խնդրելու համար
    Նոյեմբեր 8, 2018 14:53 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ընտանեկան բռնության վերաբերյալ հերթական գործով դատավարությունը, որտեղ տուժողը կրկին կինն է։

    Երևան Տոնավաճառ

    Ամուսինների միջեւ վիճաբանությունը ծագել է փողի պատճառով։ Ամուսնուն դուր չի եկել, որ կինը գումար է ուզել եւ ծեծել է նրան։ Ըստ մեղադրանքի՝ կնոջ կողմից գումար խնդրելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ամուսինը դիտավորությամբ քաշել է նրա մազերը և ձեռքով 3-4 անգամ հարվածել գլխի շրջանին՝նրան պատճառելով ֆիզիկական ցավ:

    Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Քրեական գործը դատարան է ուղարկվել սեպտեմբերի 28-ին եւ մակագրվել դատավոր Վարդան Հարությունյանին։ Նոյեմբերի 1-ից նշանակվել է դատաքննությունը։


    Նման թեմաներ

    scroll to top