Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Բլոգ » Կարբիի ձորում թակարդն ընկած արջին մասնագետները փրկեցին (տեսանյութ)

    Կարբիի ձորում թակարդն ընկած արջին մասնագետները փրկեցին (տեսանյութ)

    Կարբիի ձորում թակարդն ընկած արջին մասնագետները փրկեցին (տեսանյութ)
    Նոյեմբեր 9, 2018 22:37 Բլոգ, Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) աշխատակիցները Արագածոտնի մարզում` Կարբիի ձորում, փրկել են մետաղե ճոպաններից հյուսած թակարդն ընկած գորշ արջի: Կենդանին հաղթահարել էր ճոպանների առաջին շարքը, բայց երկրորդից խուսափել չէր կարողացել:

    Երևան Տոնավաճառ

    Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ, բարեբախտաբար, ճոպանի օղակը սեղմվել էր ոչ թե կենդանու վզի հատվածում, այլ կողերի շրջանում:

    Մասնագետները հեռվից ժամանակավոր քնեցրել են արջին, որից հետո միայն մոտեցել են, կտրել մետաղական ճոպանները, ամբողջությամբ ազատել արջին կապանքներից ու հեռացել:

    Նրանք անվտանգ հեռավորության վրա սպասել են այնքան, մինչև արջը արթնացել է ու հեռացել:


    Նման թեմաներ

    scroll to top