Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 495.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 655.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
22°
Home » Լուրեր » Թաքցրած 2 ադրբեջանական կորուստ, մեկը՝ ապրիլյան մարտերից. Razm.info

Թաքցրած 2 ադրբեջանական կորուստ, մեկը՝ ապրիլյան մարտերից. Razm.info

Օգոստոս 5, 2017 17:12 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

download-1-480x394

Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ թաքցրած 2 կորստի մասին, որոնցից մեկը՝ 2016 թ. ապրիլյան մարտերում է սպանվել: Երկրորդը, ամենայն հավանականությամբ, ոչ մարտական կորուստ է:

Ապրիլյան կռիվների մասնակից ադրբեջանցի հատուկջոկատային Էհլիյեթ Մեհդիևը ադրբեջանական «Ֆեմիդա» լրատվակայքին պատմել է, որ մեկ այլ հատուկջոկատային՝ Շահրիար Էյվազովը (Şəhriyar Eyvazov), մարտի ժամանակ սպանվել է հայկական հրետանային կրակից:

Մինչ այս այդպիսի անուն-ազգանունով սպանվածի մասին ադրբեջանական բաց աղբյուրներից հայտնի չի եղել:

Երկրորդ կորուստը ևս եղել է 2016 թվականին: Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը հայտնել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սաբիրլի Ադիլ Թեհրան օղլուի (Sabirli Adil Tehran oğlu) մահվան մասին:

Նշվում է, որ զինծառայողը մասնակցել է 2016 թվականի ապրիլյան մարտերին, մայիսի 6-ին կոչումը բարձրացվել է, սակայն հաջորդ օրը՝ մայիսի 7-ին, «սիրտը պայթել է»: Մեկնաբանություններում մահացած զինծառայողի ծանոթներից մեկը նշում է, որ Ադիլը «հայկական գնդակից չի մահացել, մերոնք են սպանել»:

Թարմացված տվյալներով՝ 2016 թվականի համար ընդհանուր հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 154 կորստի անուն: Առանց անունների հայտնի է առնվազն ևս 6 կորստի մասին, որոնք հայտնի են դարձել Ադրբեջանի ԱԳՆ զեկույցներից և Ադրբեջանի բանակի կորուստներով զբաղվող «Խազար» կենտրոնի տվյալների համադրությունից:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top