Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Թաքցրել էր 153 կարատ ադամանդե քարեր

    Թաքցրել էր 153 կարատ ադամանդե քարեր

    Թաքցրել էր 153 կարատ ադամանդե քարեր
    Հոկտեմբեր 10, 2018 12:42 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

    Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, հոկտեմբերի 9–ին օպերատիվ տվյալներն իրացնելիս, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում  Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքից Երևան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Բ-ի ուղեբեռի զննման արդյունքում նրա ճամպրուկից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` շուրջ 153 կարատ տարբեր չափերի ադամանդե քարեր: Պարզվել է, որ քաղաքացին մաքսանենգ ապրանքը փորձել է տեղափոխել ջինսե տաբատներում նախապես պատրաստված թաքստոցներում:

    Երևան Տոնավաճառ

    Դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով:

    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի

    տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


    Նման թեմաներ

    scroll to top