Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Թալանել են Սուրբ Կաթողիկե եկեղեցին

    Թալանել են Սուրբ Կաթողիկե եկեղեցին

    Թալանել են Սուրբ Կաթողիկե եկեղեցին
    Փետրվար 28, 2019 23:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 26-ին Ծաղկաձոր քաղաքում գործող Կեչառիսի վանքից կատարված գողության փաստով։

    Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Ծաղկաձորի բաժին է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Հարություն Հարությունյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։30-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կեչառիսի վանքի գանձարկղից գումար են գողացել։

    Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի,  ոստիկանության Ծաղկաձորի բաժամունքի ոստիկանները։

    Պարզվել է, որ գողությունը կատարվել է ոչ թե Հ. Հարությունյանի մատնանշած Կեչառիսի վանքից, այլ նույն վայրում գտնվող Սուրբ Կաթողիկե եկեղեցուց, որի դուռը բաց է եղել:


    scroll to top