Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Թալիբները հայտարարել են «ամենամյա գարնանային հարձակումն» սկսելու մասին

    Թալիբները հայտարարել են «ամենամյա գարնանային հարձակումն» սկսելու մասին

    Թալիբները հայտարարել են «ամենամյա գարնանային հարձակումն» սկսելու մասին
    Ապրիլ 12, 2019 12:48 Լուրեր, Միջազգային A+ / A-

    «Թալիբան» արմատական շարժումն ապրիլի 12-ին հայտարարել Է «Աֆղանստանում ամենամյա գարնանային հարձակումն» սկսելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Agence France-Presse-ը, վկայակոչելով թալիբների հայտարարությունը: «Թեեւ Աֆղանստանի մեծ մասն ազատագրված Է թշնամուց, օտարերկրյա օկուպացոն ուժերը շարունակում են ռազմական ու քաղաքական ազդեցություն գործել մեր իսլամական երկրի վրա,-ասված Է հայտարարության մեջ:-Մեր նպատակը դեռեւս իրագործված չԷ»: Թալիբների «ամենամյա գարնանային հարձակումը» սովորաբար նշանավորում Է մարտական գործողությունների ժամանակաշրջանի սկսվելը, սակայն վերջին տարիներին արմատականների եւ Աֆղանստանի կառավարական ուժերի մարտական բախումներ են տեղի ունենում նաեւ ձմռանը: «Թալիբան»-ի հայտարարությունը հրապարակվել Է երկրի իրադրութձան խաղաղ կարգավորման ուղիների որոնման շուրջ երկրորդ միջաֆղանական խորհրդաժողովի նախաշեմին: Ինչպես սպասվում Է, դրան կմասնակցեն ինչպես Աֆղանստանի կառավարության, այնպես Էլ թալիբների ներկայացուցիչները: Սպասվում Է, որ խորհրդաժողովն ապրիլի 14-15-ին կկայանա Դոհայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


    Նման թեմաներ

    scroll to top