Շաբաթ , 16 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Թալինի եւ Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

    Թալինի եւ Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

    Թալինի եւ Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
    Փետրվար 11, 2019 10:09 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի եւ Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

    Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

    Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

    ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


    scroll to top