Կիրակի , 22 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    27°
    Home » Լուրեր » Թանգարաններից վերցված և չվերադարձված առարկաները վերադարձնել. հայտարարություն

    Թանգարաններից վերցված և չվերադարձված առարկաները վերադարձնել. հայտարարություն

    Թանգարաններից վերցված և չվերադարձված առարկաները վերադարձնել. հայտարարություն
    Հուլիս 10, 2018 16:02 Լուրեր, Հասարակություն, Մշակույթ A+ / A-

    Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը զգուշացնում է, որ տարբեր տարիներին ՀՀ պետական և համայնքային թանգարաններից՝ պատկերասրահներ, տուն-թանգարաններ, պատմության, երկրագիտական թանգարաններ, իրավաբանական և ֆիզիակական անձանց ժամանակավոր պահպանության հանձնված և սահմանված կարգի խախտմամբ չվերադարձված, ինչպես նաև օրենքի խախտմամբ տրամադրված թանգարանային առարկաները (նկարներ, թանկարժեք իրեր, հուշային իրեր և այլն) անհրաժեշտ է անհապաղ վերադարձնել թանգարաններին:

    Տեղեկացնում ենք, որ չվերադարձնելու դեպքում՝ հարցի լուծումը վերապահվելու է իրավապահ մարմիններին:

    ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Նման թեմաներ

    scroll to top