Չորեքշաբթի , 15 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    20°
    Home » ժամանց » Թանկյանի 7Notes նախագիծը մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում

    Թանկյանի 7Notes նախագիծը մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում

    Թանկյանի 7Notes նախագիծը մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում
    Փետրվար 8, 2018 14:30 ժամանց, Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    System of A Down (SOAD) հայտնի ռոք խմբի մեներգիչ և երաժիշտ Սերժ Թանկյանի 7Notes նոր նախագիծը մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում. մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել հազարավոր երաժիշտներ:

    2017-ին Թանկյանը մարտահրավեր նետեց աշխարհի տարբեր երկրների երաժիշտներին՝ ստեղծելու երաժշտություն, որը կսկսվի այն նոտաներից, որոնք ինքն է առաջարկում:

    7NotesExperiment.com կայքի թվային բաց հարթակում տեղադրվել է աշխարհի 60 երկրից երաժշտական ստեղծագործություններ: Ստեղծագործությունները շատ տարբեր են, սակայն դրանք սկսվում են Թանկյանի առաջարկած 7 նոտաներով:

    Թանկյանն ընտրել էր 500 լավագույն աշխատանքները, իսկ եզրափակչում հայտնվել են միայն 100-ը: Ս.թ. փետրվար ամսին կընտրվի միայն մեկ հաղթող, որը կստանա 5000 ԱՄՆ դոլար մրցանակ:

    Ժյուրիի անդամներն են` System of a Down խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը, Capital Cities խմբի աստղ Սեպուհ Սիմոնյանը, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր և հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթը և մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանը։

    Նման թեմաներ

    scroll to top