Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Showers
    18°
    Home » Լուրեր » Թանկյանների նվիրատվությունն ավելի քան 400 ընտանիքի տոն է պարգևել

    Թանկյանների նվիրատվությունն ավելի քան 400 ընտանիքի տոն է պարգևել

    Թանկյանների նվիրատվությունն ավելի քան 400 ընտանիքի տոն է պարգևել
    Հունվար 9, 2018 11:46 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Սերժ և Անժելա Թանկյանները միացել են Հայաստանում կարիքավոր ընտանիքներին սննդամթերքով ապահովելու ծրագրին: Նրանք արդեն երկրորդ տարին անընդմեջ «Օրրանի»՝ կարիքավոր ընտանիքներին ամանորյա տոներին ընդառաջ քաղցրավենիքով և սննդով լի տոպրակներ են նվիրաբերել:

    «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նրանց նվիրատվության շնորհիվ «Օրրանի» 215 շահառու ընտանիքներին զուգահեռ մեծաքանակ պարենամթերք են ստացել ևս 212 կարիքավոր ընտանիք, որոնք ընտրվել են Գյումրիից, Վանաձորից և հեռավոր գյուղերից: Վերոհիշյալ 212 կարիքավոր ընտանիքների ընտրության և մթերքը բաժանելու գործում իրենց ներդրումն են ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունները:

    Այս նախաձեռնությունը նպատակ է հետապնդում թեթևացնել հոգսերի տակ կքված որոշ կարիքավոր մարդկանց դրությունը և հույսի ճրագ տալ նրանց՝ 2018 թվականի հանդեպ լավատեսորեն տրամադրվելու համար:

    Նման թեմաներ

    scroll to top