Գլխավոր Լուրեր Թբիլիսիում բախումների հետևանքով տուժած հային վիրահատել են․ Վրաստանում ՀՀ դեսպանատուն

Թբիլիսիում բախումների հետևանքով տուժած հային վիրահատել են․ Վրաստանում ՀՀ դեսպանատուն

1
0

Հայտնում ենք, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։