Գլխավոր Լուրեր Թբիլիսիում հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

Թբիլիսիում հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

1
0

Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցում կատարվել է Սումգայիթի ջարդերի զոհերի հոգեհանգստյան կարգ։ Այս մասին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցում Վիրահայոց թեմից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, դիվանագետներ, համայնքային կառույցների ղեկավարներ, մտավորականներ, թբիլիսահայ համայնքի անդամներ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, անդրադարձ կատարելով  1988թ. փետրվարին Սումգայիթում,  Կիրովաբադում (նոյեմբեր 1988թ.), Բաքվում (հունվար 1990 թ), Մարաղայում (ապրիլ 1992 թ.)  տեղի ունեցած հայկական ջարդերին և դրանց զոհ դարձած անմեղ մարդկանց, դատապարտեց ամեն տեսակ ոճրագործություն, որ դրսևորվում է անձի ազգային պատկանելության և հավատքի դեմի: Թեմակալ առաջնորդը արժևորեց  հայ ժողովրդի անսասան կամքը, հերոս զավակների արիությունը, ում շնորհիվ   շարունակում է զարգանալ  մայր հայրենիքը, անսասան մնալ Հայոց  եկեղեցին և զարգանան համազգային  արժեքները:

Այնուհետև Թեմակալ առաջնորդի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց   հայատյացության անմեղ զոհերի հոգու խաղաղության համար հոգեհանգստյան կարգ:

Հիշատակի  միջոցաումը շարունակվեց  եկեղեցու բակում կանգնեցված Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Վրաստանում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դատապարտելով Սումգայիթում կատարված  եղեռնագործությունները, կոչ արեց թբիլիսահայությանը չտրվել սադրանքներին, ապրել միասնաբար, ինտեգրվել վրաց հասարակությանը, պահպանելով հայի ազգային տեսակը:

Ոճրագործությունը դատապարտող խոսքով հանդես եկան Վրաստանի հայերի միության  փոխնախագահ Վան Բայբուրթյանը և «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախագահ  Սամվել Մկրտչյանը:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի խաչքարի պատվանդանին»: