Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Թբիլիսիում ռադիոակտիվ նյութի գործով ՀՀ քաղաքացին կկալանավորվի

    Թբիլիսիում ռադիոակտիվ նյութի գործով ՀՀ քաղաքացին կկալանավորվի

    Թբիլիսիում ռադիոակտիվ նյութի գործով ՀՀ քաղաքացին  կկալանավորվի
    Հուլիս 16, 2019 12:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու համար կասկածվող ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

    «Հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․, ով, վրացական կողմի հաղորդմամբ, կասկածվում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու համար: Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ՀՀ քաղաքացու հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:

    Նման թեմաներ

    scroll to top