Գլխավոր Լուրեր Թե ում նկատի ունի Նազենի Ղարիբյանը, կասի միայն Փաշինյանին

Թե ում նկատի ունի Նազենի Ղարիբյանը, կասի միայն Փաշինյանին

0
0

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարած Նազենի Ղարիբյանը  հարցազրույցում ասել է՝ թատրոնների բողոքներն ու մնացած բաները կազմակերպվում են մեկ կետից, դա մի հոգի է կազմակերպել, որն այսօր իշխանության անդամ է։

Araratnews.am-ը Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեց՝ ո՞վ է իշխանության ներկայացուցիչը, սակայն Ղարիբյանն անուններ չհնչեցրեց:

Հարցին՝ արդյոք այդ կազմակերպիչը մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցն է,  Նազենի Ղարիբյանը հորդորեց ենթադրություն չանել:

Իսկ գուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասի՝ ո՞վ է այդ մարդը, նախկին պաշտոնյան ասաց. «Եթե վարչապետ Փաշինյանն ուզի, ես կասեմ»: