Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » «Թեղուտ» ՓԲԸ-ի վերաբերյալ հարցում է ուղարկվել նախարարություն. ՀԲՃ

    «Թեղուտ» ՓԲԸ-ի վերաբերյալ հարցում է ուղարկվել նախարարություն. ՀԲՃ

    «Թեղուտ» ՓԲԸ-ի վերաբերյալ հարցում է ուղարկվել նախարարություն. ՀԲՃ
    Հունիս 14, 2018 12:10 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 13-ին պաշտոնական հարցում է ուղղել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

    Երևան Տոնավաճառ

    «2018թ. հունվարի սկզբից «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը, սակայն նախորդ նախարարի կողմից ղեկավարած նախարարությունը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի տարածել այդ խնդրի հետ կապված։ Ավելին, այս խնդրի հետ կապված նախորդ մեր հարցումից պարզվեց, որ այդ ընկերությունը նույնիսկ գրավոր զգուշացում չի ստացել նախարարության կողմից։ Ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ կետի նախարարությունն ունեցել է բոլոր հիմքերն ու իրավասությունները «Թեղուտ» ՓԲԸ-ին գրավոր զգուշացում տալու համար, սակայն անհասկանալի պատճառներով դա չի արել։ Հաշվի առնելով վերոնշյալ՝ խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին և տրամադրել մեզ հետևյալ տեղեկատվությունը.

    1. Արդյո՞ք «Թեղուտ» ՓԲԸ-ն ներկայացրել է շահագործման աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ ձեր նախարարությանը։
    2. Եթե այո, ապա խնդրում ենք տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները։
    3. Արդյո՞ք ձեր նախարարությունն ուսումնասիրել է Դանիայի պետական «Արտահանումների վարկավորման գործակալության» (EKF) երաշխավորությամբ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկի հետկանչման և վարկային համաձայնագրի խզման հիմքերը։ Եթե այո, ապա խնդրում ենք ներկայացնել դրա արդյունքները։

    Լրացուցիչ ծախսերից խուսափելու և բնապահպանական նկատառումներից ելնելով՝ խնդրում ենք պատասխանն ուղարկել մեր էլեկտրոնային փոստին»։

    Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն


    Նման թեմաներ

    scroll to top