Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » Լուրեր » Թելման Իսմայիլովը փախել է Ֆրանսիա

Թելման Իսմայիլովը փախել է Ֆրանսիա

Նոյեմբեր 14, 2017 14:12 Լուրեր, Միջազգային A+ / A-

telman

Այն բանից հետո, երբ Ռուսաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել ադրբեջանցի հայտնի գործարար Թելման Իսմայիլովի և նրա եղբոր` ՌԴ ՆԳՆ նախկին աշխատակից Վագիֆ Իսմայիլովի նկատմամբ, եղբայրները լքել են Թուրքիան, որտեղ թաքնվում էին. հաղորդում է haqqin.az-ը:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Իսմայիլով եղբայրները փախել են Ֆրանսիա:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսմայիլովները վախեցել են, թե Թուրքիան կարող է իրենց արտահանձնել Ռուսաստանին, այդ իսկ պատճառով տեղափոխվել են Ֆրանսիա և այժմ գտնվում են այնտեղ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մոսկվայի Բասմանսկի դատարանը հեռակա կարգով ձերբակալել և միջազգային հետախուզում էր հայտարարել ռուսաստանաբնակ ամենահարուստ գործարարներից մեկի՝ Չերքիզովսկի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի նկատմամբ: Իսմայիլովին մեղադրում են երկու սպանությունների կազմակերպման և զենքի անօրինական շրջանառության մեջ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top