Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Թեժ քննարկում կառավարության նիստում (տեսանյութ)

    Թեժ քննարկում կառավարության նիստում (տեսանյութ)

    Հուլիս 11, 2019 12:01 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԱԺ պատգամավոր էդգար Առաքելյանը երեկ երեկոյան գրառում էր կատարել «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում՝ մտահոգություն հայտնելով, որ տեսչական մարմինների ղեկավարներին տրվող ծառայողական մեքենաները դուրս են ՀՀ Կառավարության և անձամբ վարչապետի հայտարարած քաղաքական կուրսից: Պատգամավորը մտահոգություն էր հայտնել, ըստ որի «պադավատապետությունն» անթույլատրելի է:

    Էդգար Առաքելյանի գրառմանն այսօր անդրադարձել էր ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, նշելով, որ այս որոշմամբ չեն խախտում իշխող ուժի մոտեցումները:

    ՀՀ Կառավարության նիստում տեսչական մարմիններին տրվող նոր մեքենաների հարցը ներառված էր չզեկուցվող հարցերի մեջ, սակայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկությամբ հարցը դրվեց քննարկման:

    Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ այս որոշմամբ իրենք կատարում են կառավարության 2005 թվականի պահանջը, ըստ որի՝ տեսչական մարմիններին պետք է տրամադրվի մեքենաներ կառավարության համապատասխան որոշմամբ:

    Թեժ քննարկում տեղի ունեցավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի միջև: Վարչապետը լսելով բոլորին՝ հարցը հանեց օրակարգից և հետ ուղարկեց՝ նորից այն քննարկելու համար:

     


    Նման թեմաներ

    scroll to top