Ուրբաթ , 22 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
Clear
18°
Home » Լուրեր » Թղթադրամները կներկվեն անջնջելի ներկով

Թղթադրամները կներկվեն անջնջելի ներկով

Մայիս 16, 2017 18:36 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

Bankomat

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնում մայիսի 16-ին կայացած խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման եւ դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ» կարգում, «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը» կանոնակարգ 3-ում, «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները եւ դրանց լրացման կանոններում», «ՀՀ դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները, ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում:

Կատարված փոփոխությունների արդյունքում սպառողներն այսուհետ ավտոմատացված սարքավորումների միջոցով հնարավորություն կստանան օգտվել բանկային ծառայություններից շուրջօրյա ռեժիմով։

Բանկոմատներով եւ այլ ավտոմատ սարքերով գործարք կատարելը կլինի ավելի անվտանգ, քանի որ սահմանվել է, որ դրանք պետք է հագեցված լինեն տեսանկարահանման համակարգով, որը հնարավորություն կտա դիտարկել սարքին մոտեցած ցանկացած անձի դեմքը եւ գործողությունները, իսկ գործարք կատարելիս նաեւ՝ գումարը վերցնելու եւ/կամ մուտքագրելու պահերը՝ ապահովելով տեսագրվող նյութի պատշաճ որակը։

Միաժամանակ կնվազեն բանկոմատում առկա կանխիկ թղթադրամներն ապօրինի յուրացնելու փորձերը: Սարքի ամբողջականությունը անօրինական վնասելու դեպքում բանկոմատում գտնվող բոլոր թղթադրամները կներկվեն անջնջելի ներկով՝ դարձնելով այդ թղթադրամները օգտագործման համար ոչ պիտանի եւ անվճարունակ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top