Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Թիվ 11 դպրոցի միջադեպի կողմերը շարունակում են միմյանց մեղադրել

    Թիվ 11 դպրոցի միջադեպի կողմերը շարունակում են միմյանց մեղադրել

    Թիվ 11 դպրոցի միջադեպի կողմերը շարունակում են միմյանց մեղադրել
    Մայիս 17, 2018 17:41 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում աշակերտների և ծնողների միջև տեղի ունեցած միջադեպի մասին մենք գրել էինք, այդ մասին Araratnews.am-ի խմբագրություն էր ահազանգել էր վեճի կողմերից մեկը: Մեզ ահազանգած քաղաքացին՝ Նաիրին նշում էր, որ դպրոցի աշակերտուհիներից մեկը հրել է իր քրոջ 7-ամյա դստերը և վնասել: Նրանք ոստիկանություն են կանչել, ով խոսել է երկու կողմի հետ էլ:

    Մենք զրուցել ենք նաև մյուս ծնողի՝ Էրիկայի մոր՝ Իրինայի հետ, ով հակառակ մեղադրանքները հնչեցրեց մեզ ահազանգած Նաիրիի հասցեին և նշեց, որ իրականում իրենք չեն սկսել. «Այս երեխան երեխուս յախք է ասել, հետո մայրն է եկել, ում աղջիկս ասել է՝ երեխուդ դաստիարակի: Նա էլ ասել է՝ դու ես անդաստիարակը, էդ չե՞ս, ճանաչում ենք քեզ: Իմ աղջիկն էլ ասել է՝ կտամ բերանիդ, ու զանգել է ինձ: Ես գնացել եմ, մոտեցել էդ տիկնոջը, ասում եմ՝ ինչ իրավունք ունես աղջկաս վիրավորելու»:

    Իրինան նաև ընդգծեց. «Նաիրին ինքն է ոստիկանություն կանչել, բայց ի՞նչ կարիք կար ոստիկաններին ու լրագրողներին կանչել, մենք կարող էինք երկու ծնողով դա մեր մեջ պարզել: Ես չեմ հասկանում՝ փիա՞ռ են ուզում անել: Ասում են՝ իմ էրեխան է սկսել, բայց նա արդեն մեծ աղջիկ է, ի՞նչ գործ ուներ: Ասում են՝ աղջիկս ՀՀԿ-ի կողմնակից էր, բայց մենք երկուսով ենք ցույցերին գնացել, ամոթ ա նման բաներ ասելը, դա խայտառակություն է»:

     

    Նման թեմաներ

    scroll to top