Երկուշաբթի , 29 Մայիս 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.77   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 540.26   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 496.36   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 626.00   ՀՀ ԿԲ` 619.89   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.60   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 199.51   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Թմրանյութերից տարեկան 200 հազար մարդ է մահանում

Թմրանյութերից տարեկան 200 հազար մարդ է մահանում

Մայիս 19, 2017 10:22 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

imageghg

Աշխարհում շուրջ 250 միլիոն մարդ թմրամիջոցներ է օգտագործում՝ թեկուզև տարեկան մեկ անգամ,  ի թիվս որոնց 30 միլիոնը մշտական թմրամոլներ են. հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության հարցերով զբաղվող վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին:

«Այսօր աշխարհում 250 միլիոն մարդ թմրամիջոցներ է օգտագործում, ներառյալ նրանք, ովքեր դա անում են փորձնական, տարեկան մեկ անգամ: Այդ մարդկանցից 30 միլիոնը ընդգրկված են խնդրահարույց կատեգորիայում. խոսքը նրանց մասին է, ովքեր տառապում են թմրակախվածությունից և դրանից ուղեկցվող հիվանդություններից»,- ասել է պաշտոնյան:

Ամեն տարի աշխարհում մինչև 200 հազար մարդ է մահանում թմրամիջոցներից: 11,5 միլիոն մարդ թմրամիջոցներ է օգտագործում ներարկման եղանակով:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top