Երեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.00   ՀՀ ԿԲ` 481.32   
  •  EUR   Առք` 563.00   Վաճառք` 571.00   ՀՀ ԿԲ` 567.52   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.21   
  •  GBP   Առք` 626.00   Վաճառք` 645.00   ՀՀ ԿԲ` 640.11   
  •  RUB   Առք` 8.33   Վաճառք` 8.52   ՀՀ ԿԲ` 8.41   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 204.00   ՀՀ ԿԲ` 194.04   
outputra5huxgif
Partly Cloudy
Home » Լուրեր » «Երազողներ» արգելված ֆիլմն արդեն հասանելի է (տեսանյութ)

«Երազողներ» արգելված ֆիլմն արդեն հասանելի է (տեսանյութ)

Հուլիս 17, 2017 14:35 Լուրեր, Հասարակություն, Մշակույթ, Տեսանյութ A+ / A-

_DSC8993-4-2

Անցյալ դարի 60-ական թվականներին ճանաչված «Երազողներ» ռոք խմբի երաժիշտ Հրայր Կոտոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրենց խմբի մասին պատմող ֆիլմի գտնվելու մասին։

Պեղեցին գտան տղաները մեր երաժշտական ֆիլմը, որը Հայպետռադիոյի դարակներում էր մնացել դեռեւս 1969 թվականից։ Այն ժամանակվա իշխանությունների կարծիքով, որոնք արգելել էին ֆիլմի ցուցադրությունը, «Երազողները» պետք է Ցելինա գնային եւ բանեին այնտեղ, այլ ոչ թե մազերը երկարեցնեին եւ  կիթառ ծնգծնգացնեին…»։

Այդ օրից անցել է 48 տարի։ Անգամ հավատս չի գալիս։

«Երազողները» երաժշտական ֆիլմ է անցյալ դարի 60-ականներին ճանաչված հայկական ռոք խմբի  մասին։

Նշենք, որ ռոք խմբի անդամները Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողներ էին, նրանց թվում էր նաեւ հայտնի հայ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top