Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Mostly Sunny
15°
Home » Լուրեր » Թող չանեին` չստանային. Աստղիկ Գևորգյանը կուսակիցների պահվածքի մասին

Թող չանեին` չստանային. Աստղիկ Գևորգյանը կուսակիցների պահվածքի մասին

Հոկտեմբեր 13, 2017 13:22 Լուրեր A+ / A-

Untitled

Աղմուկ է եղել, և ես չեմ լսել, թե ի´նչ են ասել Լևոն Իգիթյանն ու Կամո Արեյանը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին Երևանի ավագանու նիստի ժամանակ միմյանց հանդեպ ավագանու անդամների հնչեցրած անձնական վիրավորանքներին, նշեց Ժուռնալիստների միության նախագահ, Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը:

«Ավագանիում ընտրվածների մի մասը` ի դեմս Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցության ընտրված ֆրակցիայի, չի պատկերացնում` ի´նչ է նշանակում լինել ավագանու անդամ, և ի´նչ պատասխանատվություն պետք է ունենալ ընտրողների առաջ: Օրինակ` «Ելքն» էլ է ընդդիմադիր, բայց իրենք իրենց նորմալ են պահում, նրանց հետ փոխադարձ վիրավորանքներ չեն լինում»,- ընդգծեց Աստղիկ Գևորգյանը և հավելեց, որ, չգիտես ինչու, ավելի շատ շեշտը դրվում է նրա վրա, թե ինչպես պատասխանեցին «Երկիր ծիրանիի» անդամների անշնորհք պահվածքին, քան նրան, թե ինչո´ւ «Երկիր ծիրանին» այսպիսի պահվածք ունեցավ:

Հարցին` այնուամենայնիվ, անկախ այն հանգամանքից, թե ինչպե´ս են իրենց պահել «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները, դա թո՞ւյլ է տալիս ավագանու մյուս անդամներին նման կերպ պատասխանել, և արդյոք դա էթիկայի խախտում չէ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գիտեք, աղմուկ էր, ես չեմ լսել, թե ինչե´ր են ասել, այնպիսի աղմուկ էր,  բոլորի հետ անվերջ խոսում էին: Ես առաջին կարգում եմ նստում, իրենք` վերջին կարգում, ոչինչ չէի լսում, թե ով ում ինչ է ասել: Իսկ ընդհանրապես մեկը մյուսին վիրավորելու իրավունք չունի: Մայրենի լեզվի բառամթերքն այնքան հարուստ է, որ կարելի է շատ ճիշտ ձևակերպումներով, առանց անձնական վիրավորանքների կարծիք ասել և դիմացինին կարգի հրավիրել»:

Նկատառմանը, որ ձայնագրություններում լսվում է, թե ինչպես են ՀՀԿ-ական Լևոն Իգիթյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը վիրավորական խոսքեր հնչեցնում, ինքը ողջունո՞ւմ է գործընկերների նման պահվածքը, թեկուզև նրանց հրահրել են, Աստղիկ Գևորգյանը կոնկրետ պատասխանից խուսանավեց. «Ես պարոն Իգիթյանի այն նախադասությունը լսեցի, որ ասաց` ամո´թ է, որ Արտավազդ Փելեշյանի հարցը դրվում է քննարկման: Որովհետև «Երկիր ծիրանին» ասում է, որ Երևանը քանդողներին տալիս եք պատվավոր քաղաքացու կոչում, իսկ ո՞ւմ նյարդերը կդիմանային այդ բանին: Երևանի ավագանին կայացած, կարևոր ինստիտուտ է, որտեղ նման հարցեր չպետք է լինեն»:

Իսկ դա ա՞յն հարթակն է, որտեղից պետք է նման արտահայտություններ հնչեն հարցին Աստղիկ Գևորգյանը հարցով պատասխանեց. «Իսկ դա ա՞յն հարթակն է, որտեղից ասում են, որ Երևանը քանդող Տարոն Մարգարյանի ձեռքից չի կարելի մրցանակ ստանալ: Որ նախագահը քանդում է Հայաստանը, Տարոն Մարգարյանը քանդում է Երևանը: Մենք պետք է ծափահարե՞նք և ասենք, թե ինչ հանճարեղ մտքեր են ասում»:

Աստղիկ Գևորգյանը նաև ընդգծեց` թող մարդիկ չանեն` չստանան. «Ես ամաչում եմ, որ նման բան է եղել նիստի ժամանակ: Մենք այդպես չենք աշխատել, նման բան չի եղել ավագանիում, դա նախադեպ չի ունեցել: «Երկիր ծիրանի»  կուսակցության ֆրակցիայի 5 հոգուց երկու տղամարդը նամուսով դուրս եկան, որովհետև տեսան` անհարմար է, որ նրանք մնան այդ որակների հետ»:

Ավագանու անդամը նաև հավելեց, որ ճիշտ կլիներ էթիկայի հանձնաժողով լիներ, որտեղ կքննարկեին ավագանու անդամների պահվածքը:

Էմմա Հովսեփյան

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top