Գլխավոր Լուրեր Թող մի հատ էլ շինեին այդ կովին. Լուսիկ Ագուլեցի (լուսանկար)

Թող մի հատ էլ շինեին այդ կովին. Լուսիկ Ագուլեցի (լուսանկար)

54
0

Կաթնամթերք արտադրող «Մեր երկիր» ընկերությունը «Ապրեն մեր կովերը» կարգախոսով գովազդային վահանակ է փակցրել, որի վրա հայ կնոջ տարազով կով է պատկերված: Լուսանկարը բուռն քննադատությունների տեղիք տվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: 

Araratnews.am-ը կապ հաստատեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու հետ՝ տեղեկանալու, թե ինքն ինչպես է վերաբերվում հայ կնոջ տարազը կովին հագցնելուն: Ազգագրագետը նախ հետաքրքրվեց, թե  հայ կնոջ ի՞նչ տարազ են հագցրել կենդանուն. «Հայկական տարազը  լինում է զինվորականի, բժշկի, տղամարդու, անգամ կոշկակարի: Տարբեր մասնագիտությունների  տարազ կա»:

կով

«Հայ կնոջ տարազ է» պատասխանից հետո Լուսիկ Ագուլեցին հումորով ասաց. «Եթե կնոջ տարազ է, թող մի հատ էլ շինեին այդ կովին ու այդ մասին հայտարարեին: Նշանակում է՝ իրենց հայ կանանց են շինում: Թող ձեռ առնեն իրենց կնոջը: Սա անընդունելի է: Հայ կինը կո՞վ է նրանց համար, կթան կո՞վ նրանց տան մեջ, թե՞ թագուհի, իշխանուհի, նռան հատիկ: Ֆիլմ են հանում, մեծարում հայ աղջկան՝ որպես կույսի (նկատի ունի «Նռան հատիկ» սերիալը.-հեղ.): Եթե նռան հատիկ չէ, թող մի հատ էլ շինեն, բաց թողեն»:

Ազգագրագետն այս երեւույթը համարեց անգրագիտություն, տգիտություն, անիմաստություն: «Բոլորը գրագետ չեն, ինչ կարող ենք անել»,- ավարտեց իր խոսքը Լուսիկ Ագուլեցին:

Սոնա Դավթյան