Գլխավոր Բժիշկ Թոփ մթերքներ, որ այրում են ճարպերը — 3

Թոփ մթերքներ, որ այրում են ճարպերը — 3

0
0

Սկիզբը՝ այստեղ

Նարինջ

Ով է ասել, որ ճարպ այրող մթերքները պարտադիր անհամ-անհոտ մթերքներ են: Մեկ նարինջը «կշռում» է 70-90 կալորիա: Եվ գլխավորը, որ մրգից հետո հագեցածության զգացումը պահպանվում է մոտ 4 ժամ:

Նուշ

Նշի մեջ  պարունակվող մոտ 40%  ճարպերը յուրացվում են: Մնացած 60%-ը դուրս է գալիս օրգանիզմից՝ չհասցնելով անցնել ճեղքման և ներծծման փուլերը: Այսինքն՝ նուշը հագեցնում է և դրա հետ մեկտեղ իր հետևից չի թողնում ոչ անհրաժեշտ կալորիաներ:

Ծովաբողկ (хрен)

Ծովաբողկի արմատի պարունակած ֆերմենտները նպաստում են ճարպերն այրելուն: Համեմեք մսով և ձկով ուտեստները ծովաբողկով:

Լոբի

Ընդեղենը բուսական սպիտակուցի աղբյուր  է, ինչն այնքան անհրաժեշտ է մեր օրգանիզմին: Սպիտակուցն ինքնին նյութափոխանակվող է, ինչը  հնարավորություն է տալիս առանց դժվարության այրելու ճարպային բջիջները: Այլ խոսքով, սպիտակուցային սնունդ մարսելու համար օրգանիզմը ավելի շատ էներգիա է ծախսում, որը վերցնում է սեփական ճարպային պաշարներից: Սննդաբանները խորհուրդ են տալիս խավարտի փոխարեն լոբի օգտագործել կամ ավելացնել աղցանին:

Կոկոսի կաթ

Կոկոսի կաթը պարունակում է ճարպեր, որոնք արագացնում են նյութափոխանակությունը:

Շարունակելի