Գլխավոր Բժիշկ Թոփ մթերքներ, որոնք այրում են ճարպերը և կարգավորում նյութափոխանակությունը

Թոփ մթերքներ, որոնք այրում են ճարպերը և կարգավորում նյութափոխանակությունը

2
0

Հիանալի տեսք ունենալու համար, նախևառաջ, հարկավոր է հրաժեշտ տալ ավելորդ կիլոգրամներին: Բյուր սննդակարգեր են առաջարկվում ավելորդ քաշի դեմ պայքարի համար, որոնք պահանջում են կամքի ուժ: Մի՞թե գոյություն չունեն այլ միջոցներ, որոնք սլացիկություն կպարգևեն առանց զոհաբերությունների:

Ունեն, և դրանցից մեկը սննդի մեջ ճարպերն այրող մթերքներ օգտագործելն է:

Կաթնամթերք

Կաթնամթերքը (բացի կաթից) ավելացնում է օրգանիզմում կալցիտրիոլ հորմոնի քանակությունը, որը ստիպում է բջիջներին ճարպերն այրել: Ոչ յուղային կաթնամթերքները՝ յոգուրտ, կեֆիր, կաթնաշոռ, թան, մասնագետների  կարծիքով, կօգնեն ավելորդ քաշից ազատվելուն: Կաթնային շիճուկը պարունակում է բարձրորակ կաթնային պրոտեին, որն արագացնում է ճարպային նյութափոխանակությունը: Սա նպաստում է ենթամաշկային ճարպը ծախսվելուն՝ օրգանիզմի էներգածախսերի փոխհատուցման հաշվին:

Կոճապղպեղ

Կոճապղպեղը դասվում է այսպես կոչված «թունդ» մթերքների շարքին: Այն ապահովում է  հիանալի սեկրեցիա և ստամոքսի արյան մատակարարում՝ այդկերպ արագացնելով օրգանիզմում նյութափոխանակությունը: Եթերայուղերի բարձր պարունակության շնորհիվ կոճապղպեպն արագացնում է նյութափոխանակությունը, ինչը նպաստում է  ճարպայյին բջիջների արագ այրվելուն: Բացի  այդ, կոճապղպեղը լավացնում է մաշկի վիճակը:

Կաղամբ

Սպիտակ գլուխ  կաղամբը, ծաղկակաղամբը, բրոկոլին՝ ավելորդ քաշի դեմ պայքարում անփոխարինելի օգնականներ են: Սպիտակ գլուխ կաղամբ օրգանիզմում աշխատում է ինչպես խոզանակ՝ մաքրելով այն խարամներից: Բրոկոլին վիտամինների ու միկրոտարրերի գանձարան է, որոնցի կարևորներն են՝ ինդո-3-կարբինոլը, որը  կարգավորում է էստրոգենների՝ կանացի սեռական հորմոնների փոխանակությունը: Ծաղկակաղամբը բրոկոլիից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը վիտամինների պարունակության գծով: Կաղամբը ցածրկալորիական մթերք է, ուստի այն կարելի է սննդի մեջ օգտագործել առանց սահմանափակումների:

Վարունգ

Վարունը նիհարելու համար արդյունավետ  միջոց է, սակայն, բուսական ծագման  մյուս մթերքների  նման՝ սեզոնային բնույթ ունի և առավելագույն օգուտ էտալիս իր բնական հասունացման շրջանում: Այն խորհուրդ է տրվում օգտագործել սննդի մեջ այն շրջանում, երբ դեռ մատղաշ  է, ամուր, շխկշխկան և սերմերը վերջնականապես չեն հասել: Վարունգի կեղևը հնարավորինս չեն մաքրում, քանի որ հենց դրա մեջ է կուտակված վիտամինների և հանքային նյութերի մեծ մասը: Վարունգը մարդու օրգանիզմի  վրա ունենում է դիուրետիկ ազդեցություն, ինչը ցածր կալորիականության հետ մեկտեղ այն անփոխարինելի մթերք է դարձնում ավելորդ քաշի դեմ պայքարող մարդկանց համար:

Դարչին

Այս համեմունքն ավելորդ քաշի դեմ պայքարում օգտագործվում է համեմատաբար վերջերս, սակայն արդեն հասցրել է իրեն երաշխավորել որպես ճարպ այրող հիանալի միջոց: Դարչինը նվազեցնում է արյան մեջ   շաքարի  մակարդակը՝ այդկերպ դանդաղեցնելով ճարպերի կուտակումը: Դարչին կարելի է ավելացնել թեյին, սուրճին, կեֆիրին, մածունին, իսկ եթե կես թեյի գդալ դարչինը և մեկ թեյի գդալ մեղրը եռացրած ջրով թրմել, ապա ճարպը պարզապես կհալչի:

(շարունակելի)