Ոստիկանության Արտաշատի բաժին հունվարի 4-ին ժամը 11:20-ին հաղորդում էր ստացվել, որ Արտաշատի մարզի Շահումյան գյուղում` «Հայ Փոստի» ավտոմեքենայից գողացել են 4 գյուղերի թոշակառուների համար նախատեսված գումարները պարունակող պարկերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հափշտակված գումարի չափը կազմում է 12 միլիոն 620 հազար դրամ: Ոստիկանության քրեական հետախուզության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է ահազանգից ժամեր անց: Նախնական տվյալներով պարզվել է, որ «Հայ Փոստի» ավտոմեքենային «Ֆորդ» մակնիշի մեքենայով հետևել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Գարիկ Հակոբյանը, ով Շահումյան գյուղում, օգտվելով «Հայ Փոստի» մեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, հափշտակել է 6 պարկ փող: Ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Երևանում դեպքից ժամեր անց ու բերման ենթարկել ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին: Հայտնաբերվել է նաև գողացված գումարի մի մասը: Հարուցվել է քրեական գործ: Գարիկ Հակոբյանը կալանավորվել է: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
Մամուլ
- «Փաստ». Եկամուտները՝ 200 միլիոնից ավելի, 16 միլիոն դրամի էլ անշարժ գույք է գնել
Իշխանության երկրորդ էշելոնում գտնվող քցվածները ուրախ են՝ կարող են վրեժխնդիր լինել
ՀՅԴ-ն փորձում է Արամ Ա-ին որպես միջնորդ առաջարկել. Վտանգի տակ է Գարեգին Բ-ի հեղինակությունը
Իշխանությունը ելքեր է փնտրում. Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջումների գնալ
Դատական նիստերը կասեցվել են. կալանավայրերը գրություններ չեն ստանում
- ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի. Փաստ
Տիգրան Սարգսյանը չի շնորհավորել Սերժ Սարգսյանին
- «Փաստ». 10 հազար դոլարի նվեր Ալիկ Սարգսյանին՝ «բնամթերքի ձեւով»
Ինչպե՞ս կարձագանքի Շառլ Ազնավուրը Նիկոլ Փաշինյանի կոչին
- «Փաստ». Գալուստ Սահակյանի կինը 23 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել