Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Թովմասյանի կատարած չարաշահումները բացահայտվում են. մանրամասներ

    Թովմասյանի կատարած չարաշահումները բացահայտվում են. մանրամասներ

    Թովմասյանի կատարած չարաշահումները բացահայտվում են. մանրամասներ
    Հուլիս 23, 2019 14:17 Իրավական, Լուրեր A+ / A-

    Armtimes.com կայքը գրում է.

    Մեր տեղեկություններով, իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Հիշեցնենք, ՍԴ նախագահ Թովմասյանը 2014-2017 թթ. եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը:

    Ի դեպ, մամուլն օրերս գրել էր, որ առաջիկայում Հրայր Թովմասյանին կարող է մեղադրանք առաջադրվել արդարադատության նախարար աշխատած տարիներին նրա թույլ տված չարաշահումների համար:

    Հիշեցնենք, մամուլում բազմիցս գրվել է, որ նախարար աշխատած տարիներին  Թովմասյանը սեփականաշնորհել է մի քանի նոտարական գրասենյակներ: Ինչ վերաբերում է Թովմասյանի խորհրդարանական շրջանին, այս դեպքում էլ նա կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել:

    ԱԺ աշխատակազմի ղեկավար աշխատած տարիներին նա ոչ միայն իր մտերիմներին է տարբեր պաշտոններում նշանակել կամ պարբերաբար գործուղումների է մեկնել կնոջ հետ, այլ նաեւ այլ չարաշահումներ է թույլ տվել:


    scroll to top