Գլխավոր Լուրեր «Թոխմախի» գերեզմանատան մուտքի մոտ՝ պատահար

«Թոխմախի» գերեզմանատան մուտքի մոտ՝ պատահար

10
0

Հունվարի 2-ին, ժամը 12:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Թոխմախի» գերեզմանատան մուտքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավիթ-Բեկի փողոցում՝ Կենտրոնական գերեզմանատան մուտքի մոտ, բախվել են «Renault Logan» մակնիշի (վարորդը՝ Մ. Մ.) և «Lada Samara» մակնիշի ավտոմեքենաները:

«Lada Samara» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, իսկ «Renault Logan» մակնիշի վարորդը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Փրկարարները փակել են «Lada Samara» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: