Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.12   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Թրամփ․ Ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք

Թրամփ․ Ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք

Թրամփ․ Ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք
Դեկտեմբեր 6, 2017 23:59 Լուրեր, Միջազգային A+ / A-

Azatutyun.am-ը գրում է.

«Ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք»,- այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ հանձնարարելով Պետդեպարտամենտին սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախապատրաստական աշխատանքները: Փորձագետների կարծիքով, տեղափոխման գործընթացը կարող է 3-4 տարի տևել:

Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վեճը մերձավորարևելյան կարգավորման առանցքային դրվագներից մեկն է: Մինչև 1967 թվականին տեղի ունեցած վեցօրյա պատերազմը Իսրայելը վերահսկում էր քաղաքի միայն արևմտյան հատվածը: Քաղաքի արաբական թաղամասերի հանդեպ վերահսկողություն սահմանելուց 13 տարի անց` 1980 թվականի ամռանը Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հռչակեց Իսրայելի «միասնական և անքակտելի մայրաքաղաք»: Միջազգային հանրությունը, սակայն, այս որոշումը չի ընդունում` Իսրայելում իր դիվանագիտական ներկայացուցչությունները տեղակայելով Թել Ավիվում: Պաղեստինցի արաբներն իրենց հերթին համարում են, որ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա անկախ Պաղեստինի մայրաքաղաքը:

Թրամփի այս քայլը տրամագծորեն տարբերվում է ԱՄՆ-ի՝ տասնամյակներ շարունակ վարած քաղաքականությունից՝ համաձայն որի քաղաքի կարգավիճակը պետք է որոշվի պաղեստինցիների հետ բանակացությունների արդյունքում:

ԱՄՆ նախագահը այսօր հայտարարել է, որ ինքը շարունակելու է «իրենից կախված ամեն ինչ անել», որպեսզի ուժի մեջ մտնի և՛ իսրայելցիների, և՛ պաղեստինցիների համար ընդունելի խաղաղության համաձայնություն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top