Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Թրամփը՝ հանուն փեսայի՞, թե՞ ընդդեմ Իրանի

Թրամփը՝ հանուն փեսայի՞, թե՞ ընդդեմ Իրանի

Թրամփը՝ հանուն փեսայի՞, թե՞ ընդդեմ Իրանի
Դեկտեմբեր 7, 2017 15:30 Լուրեր, Քաղաքական A+ / A-

ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը վրդովել է արաբական աշխարհը: Araratnews.am-ը արաբագետ Արմեն Պետրոսյանից հետաքրքրվեց՝ Թրամփի այս որոշումն ինչ հետեւանքների կհանգեցնի: «ԱՄՆ-ը լարված իրավիճակ  կառաջացնի Մերձավոր Արեւելքում: ԱՄՆ-ի` որպես պաղեստինա-իսրայելյան հարաբերությունների  կարգավորման միջնորդի վարկանիշն անկում կապրի: Կսրվեն ԱՄՆ- Պաղեստին, Պաղեստին-Իսրայել դիվանագիտական հարաբերությունները»,- ասաց արաբագետը:

Բացի արաբական աշխարհից՝ այս որոշումից դժգոհել են նաև այլ պետություններ: Միջազգային հանրության ճնշումը կարո՞ղ է  ստիպել Թրամփին՝ վերանայելու իր որոշումը: Արմեն Պետրոսյանի կարծիքով` եթե իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման դրական դինամիկա չարձանագրվի,  ԱՄՆ-ի հետագա վարչակազմը գուցե հրաժարվի Թրամփի որոշումից եւ նորից վերականգնի իր միջնորդի դերը:  ԱՄՆ-ի նախագահի այս որոշումը, սակայն, արաբագետի կարծիքով, չի նշանակում, որ Երուսաղեմն այլ երկրների համար եւս  Իսրայելի մայրաքաղաքն է:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է շահում  Վաշինգտոնն այս որոշմամբ: «Շատերն ասում են, որ Թրամփի փեսան հրեա է, հանուն փեսայի է սա անում, սակայն կարծում եմ՝ ԱՄՆ-ը Իրանի հակառակորդների միջոցով փորձում է զսպել Իրանը, որն ուժեղ դիրքեր ունի Մերձավոր Արեւելքում՝ Սիրիայում, Եմենում, Պաղեստինում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

ՍոնաԴավթյան

scroll to top