Երեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.00   ՀՀ ԿԲ` 481.32   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 567.52   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 495.00   ՀՀ ԿԲ` 493.21   
  •  GBP   Առք` 626.00   Վաճառք` 645.00   ՀՀ ԿԲ` 640.11   
  •  RUB   Առք` 8.33   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.41   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 204.00   ՀՀ ԿԲ` 194.04   
outputra5huxgif
Partly Cloudy
Home » Լուրեր » Թրամփը CNN-ին համեմատել է ֆաշիստական լրատվամիջոցների հետ

Թրամփը CNN-ին համեմատել է ֆաշիստական լրատվամիջոցների հետ

Հունվար 11, 2017 22:19 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

150626-news-trumpԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը CNN հեռուստաալիքը կոչել է լրատվամիջոց, որը «ֆեյքային նորություններ» է թողարկում։ Այս մասին նա ասել է Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է C-SPAN–ը։

CNN հեռուստաալիքի լրագրող Ջիմ Ակոստան խնդրել էր Թրամփին իրեն հարց տալու հնարավորություն տալ։ Մինչ այդ Թրամփը քննադատել էր հեռուստաալիքը իր մասին Կրեմլի ունեցած կոմպրոմատի մասին հրապարակման համար։

«Ձեր կազմակերպությունը զզվելի է։ Ես ձեզ հարց տալու հնարավորություն չեմ տա։ Դուք ֆեյքային նորություններ եք»,- ասել է Թրամփը։

Մինչ այդ նա նշել էր, որ «խայտառակություն» է համարում նմանատիպ տեղեկություն հրապարակելը։

«Ես համարում եմ, որ դա խայտառակություն է։ Ես ասում եմ դա, քանի որ դա այն է, ինչ կարող էին անել նացիստական Գերմանիայում»,- հավելել է Թրամփը։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top