Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    16°
    Home » Լուրեր » Թրամփը հրահանգել է հարված հասցնել Սիրիային (տեսանյութ)

    Թրամփը հրահանգել է հարված հասցնել Սիրիային (տեսանյութ)

    Ապրիլ 14, 2018 10:52 Լուրեր, Միջազգային, Տեսանյութ A+ / A-

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է դիրքային հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում։

    Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին Դումա քաղաքում քիմիական հարձակում տեղի ունեցավ։

    ԱՄՆ-ն քիմիական զենք կիրառելու մեջ մեղադրում է սիրիական եւ ռուսական կողմին։ Ըստ լրատվամիջոցների, հարվածները եղել են Դամասկոսի եւ Բարզեխի ուղղությամբ, որտեղ տեղակայված են մի քանի գիտական լաբորատորիաներ եւ ռազմական օբյեկտներ։

    Օպերացիան կատարվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերով։ Հարվածը հասցվել է Սիրիայի ժամանակով գիշերը՝ ժամը 4-ին, ճիշտ այն պահին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր գալիս ելույթով։

    Հրթիռակոծությունը տեւել է 50 րոպե։

    Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ապրիլի 14-ին Սիրիայի հասցրած հարվածի կրկնությունը կախված է Դամասկոսի գործողություններից։

    «Դա (հարվածի կրկնությունը) կախված կլինի նրանից, թե արդյո՞ք պարոն Ասադը կորոշի հետագայում ևս քիմիական զենք օգտագործել։ Այժմ դա մեկանգամյա հարված է, և ես վստահ եմ, որ ուժեղ հաղորդագրություն է»,-ասել է Մեթիսը։

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմը Twitter-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ օդանավերն օդ են բարձրանում շաբաթ գիշեր Սիրիայի տարածքին հարվածելու համար:

    Իսկ Անկարան ողջունել է Սիրիայի դեմ արևմտյան կոալիցիայի հարվածները:

    Շարունակությունը՝ A1plus.am

    scroll to top