Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Թրամփը լրացուցիչ մաքսեր է սահմանել Թուրքիայից ներմուծվող մետաղների վրա

    Թրամփը լրացուցիչ մաքսեր է սահմանել Թուրքիայից ներմուծվող մետաղների վրա

    Թրամփը լրացուցիչ մաքսեր է սահմանել Թուրքիայից ներմուծվող մետաղների վրա
    Օգոստոս 10, 2018 17:54 Լուրեր, Միջազգային A+ / A-

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ մաքսեր է սահմանել Թուրքիայից ներմուծվող ալյումինի և պողպատի վրա: Նա Թվիթերի իր էջում գրել է.

    «Հենց նոր հանձնարարել եմ կրկնապատկել թուրքական պողպատի ու ալյումինի մաքսը՝ հաշվի առնելով, որ նրանց արժույթը՝ թուրքական լիրան, մեր ուժեղ դոլարի համեմատ արագորեն անկում է ապրում: Ալյումինն այսուհետ 20% է, պողպատը՝ 50%: Այս պահին Թուրքիայի հետ մեր հարաբերությունները լավ չեն»:

    Տեղեկացնենք, որ ԱՄՆ-ն երկու թուրք նախարարների դեմ պատժամիջոցներ է ընդունել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործով, ով ազատազրկված է Թուրքիայում: ԱՄՆ-ն պահանջում է ազատ արձակել նրան:

    Տեղեկացնենք, որ վերջին օրերին թուրքական լիրան սրընթաց կերպով արժեզրկվում է՝ հատելով 1 դոլարի դիմաց 6 լիրայի սահմանը:

    Նման թեմաներ

    scroll to top