Գլխավոր Լուրեր Թրամփը որոշել է Թուրքիային զրկել առևտրային արտոնություններից

Թրամփը որոշել է Թուրքիային զրկել առևտրային արտոնություններից

1
0

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է չեղարկել Թուրքիայի և Հնդկաստանի հետ ունեցած առևտրի արտոնյալ ռեժիմը։  Իր մտադրության մասին Թրամփն իրազեկել  է Կոնգրեսին։

Կոնգրեսին հղած նամակում որպես պատճառ Թրամփը նշել է այն հանգամանքը, որ Թուրքիայի տնտեսությունը վերջին 45 տարում արագ աճել է և դիվերսիֆիկացվել։

Ըստ Թրամփի՝ Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ավելացումը, աղքատության մակարդակի նվազումը և արտահանման  ծավալների աճը խոսում է Թուրքիայի տնտեսության զարգացած լինելու մասին։

Թրամփը նաև նշել է, որ Հնդկաստանը ևս զրկվում է արտոնյալի կարգավիճակից, քանի որ Դելին Միացյալ Նահանգներին չի կարողացել երաշխավորել, որ կապահովի  հավասար և ընդունելի հասանելիություն դեպի իր շուկա:

Աղբյուրը՝ ermenihaber.am