Կիրակի , 24 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    25°
    Home » Լուրեր » Թրամփը շնորհավորել է իր հայ կուսակցին հաղթանակի կապակցությամբ

    Թրամփը շնորհավորել է իր հայ կուսակցին հաղթանակի կապակցությամբ

    Հունիս 14, 2018 16:13 Լուրեր, Միջազգային A+ / A-

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է իր հայ կուսակից քաղաքական գործիչ Դենի Թարկանյանին՝ Նեւադայի նահանգում ԱՄՆ Հանրապետական կուսակցության սկզբնական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

    «Շնորհավորում եմ Դենի Թարկանյանին՝ Նեւադայում Հանրապետական կուսակցության սկզբնական ընտրություններում  տարած մեծ հաղթանակի համար։ Դենին տքնաջան աշխատել է եւ հասել գերազանց արդյունքի։ Հաջողություն նոյեմբերին»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

    Ամերիկյան բասկետբոլի հայտնի մարզիչ Ջերի Թարկանյանին որդին իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփին, նշելով, որ իրենք պայքարում են նոյեմբերին (ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ) ընտրություններում հաղթելու համար, քանի որ գիտակցում են, որ «Ամերիկան առաջին տեղում է»-ն (Դոնալդ Թրամփի հայտնի արտահայտությունը 2017թ. երդմնակալության ելույթից- խմբ.) ամրապնդում է ամերիկյան հասարակությունն ու պետությունը։

    Նման թեմաներ

    scroll to top