Գլխավոր Լուրեր Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպում չենք ունեցել, բայց երկխոսությունը ԱՄՆ-ի հետ չի...

Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպում չենք ունեցել, բայց երկխոսությունը ԱՄՆ-ի հետ չի նվազել

1
0

Եղել են այցեր, շփումներ, այո՛ Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպում չենք ունեցել, բայց այդ հանգամանքից մեր երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ չի նվազել։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին։

«Միացյալ Նահագներն ունեն յուրահատուկ համակարգ, և եթե պահը լինի Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպման ապա, դա կիրականցնենք»,- ասաց նախարարը։

Դիտարկմանը, որ խոսակցություններ կան՝ չի ստացվոմ կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպումը, Մնացականյանն արձագանքեց․ «Այդ հարցը մեր օրակարգում է։ Միացյալ Նահանգների հետ մեր երկխոսությունը բարձր մակարդակով ընթանում է, անգամ այս շրջանում ակտիվացել է։ Ուղղակի գնահատեք մեր բոլոր այն հանդիպումները, որ տեղի են ունեցել այս մեկ տարվա ընթացքում՝ Սպիտակ տան ղեկավարության և Պետքարտուղարության հետ»,- եզրափակեց նա։