Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    16°
    Home » editorial » Թրամփի հայտարարությունից հետո Ռուսաստանի բյուջեն լցվեց. Bloomberg

    Թրամփի հայտարարությունից հետո Ռուսաստանի բյուջեն լցվեց. Bloomberg

    Թրամփի հայտարարությունից հետո Ռուսաստանի բյուջեն լցվեց. Bloomberg
    Ապրիլ 12, 2018 15:03 editorial, Լուրեր, Միջազգային A+ / A-

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումները, որ Կրեմլը «նախապատրաստվի»  Սիրիայում Վաշինգտոնի հրթիռային հարվածերին, առաջ բերեցին ռուբլու անկում, բայց միեւնույն նպաստեցին նավթի պահանջարկի աճին, հայտնում է Bloomberg-ը։ Դրա հետեւանքով Ռուսաստանի բյուջե ավելի շատ նավթադոլարներ են  մտնում, քան երեւիցե, իսկ դա նշանակում է՝ շատ ավելի ֆինանսական միջոցներ բանակը արդիականացնելու համար,- նշում է հրատարակությունը։

    Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումները երեւի ծիծաղ են առաջացնում ՌԴ Ֆինանսների նախարարությունում,- գրում է  Bloomberg-ի լրագրող Ալեքսանդր Նիքըլսոնը։ Մի կողմից  Թրամփի «նախազգուշացումն» այն մասին, որ Ռուսաստանը «պատրաստվի հրթիռային հարվածներին»՝ առաջացրին ռուբլու կտրուկ անկում վերջին 16 ամիսների կտրվածքով։ Մյուս կողմից նավթաթրեյդերները,  զգուշանալով մատակարարման խափանումներից, բարձրացրին Brent տեսակի նավթի գինը, որն առավելագույնն էր վերջին երեք տարվա ընթացքում։

    Արդյունքում, նավթը երբեւիցե այդքան եկամուտ չէր բերել Ռուսաստանի բյուջե։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի ֆիննախը շատ փող կունենա ուսուցիչների վարձատրության կամ զենքի արդիականացման համար։ Դա Մոսկվային թույլ կտա խատ ավելի լավ պատասխանել Թարմփի խոստացած «խելացի հրթիռներին»,- գրում է  Bloomberg-ը։

    scroll to top