Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Թրամփն իններորդ անգամ է պապիկ դառնալու

    Թրամփն իններորդ անգամ է պապիկ դառնալու

    Մարտ 20, 2017 23:43 Լուրեր A+ / A-

    donald-trump-sadam-qadaffi

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իններորդ անգամ է պապիկ դառնալու։ People-ի փոխանցմամբ, նրա որդի Էրիկն ու նրա կին Լարան առաջնեկին են սպասում։ Պարբերականի տվյալներով զույգը տղա է ունենալու, որը լույս աշխարհ կգա սեպտեմբերին։

    Հիմա ապագա ծնողները արդեն սկսել են երեխայի համար անուն ընտրել։ Լարան ասել է, որ իրեն ու ամուսնուն դուր է գալիս Չառլի անունը, բայց քանի որ դա նրանց շան անունն է, ստիպված են հանել այն ցանկից։

    Դոնալդ Թրամփն ունի հինգ երեխա ու ութ թոռ։ Նրանցից հինգը՝ ավագ որդուց ՝ Դոնալդ Թրամփ կրստերից ու նրա կնոջից ՝ Վանեսայից, եւս երեքն էլ դստեր՝ Իվանկայի ու նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների երեխաներն են։

    Նման թեմաներ

    scroll to top