// //

Չորեքշաբթի , 20 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Որն է եղել Շուշիում ընտանիքի անդամների մահվան պատճառը. մանրամասներ

    Որն է եղել Շուշիում ընտանիքի անդամների մահվան պատճառը. մանրամասներ

    Որն է եղել Շուշիում ընտանիքի անդամների մահվան պատճառը. մանրամասներ
    Հունվար 9, 2019 11:00 Արցախ, Լուրեր A+ / A-

    Araratnews.amտեղեկացրել էր, որ  երեկ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ էր ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները  բնակարանում հայտնաբերել են երիտասարդ ամուսինների եւ նրանց որդու դիերը: Բնակարանում հայտնաբերված մյուս երեխան ծանր վիճակով տեղափոխվել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում:

    Araratnews.am-ը Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման ղեկավար Մեսրոպ  Մուսայելյանից տեղեկացավ, որ ընտանիքի անդամները թունավորվել են շմոլ գազից: Իսկ 8-ամյա երեխայի՝ Նատալիի վիճակը կայուն է: «Երեխան  գիտակցության է եկել: Կյանքին սպառնացող վտանգ չկա: Երեխան մեր կենտրոն տեղափոխվել է երեկ՝ 19:30-ին: Վիճակը եղել է ծանր, գիտակցության խանգարմամբ: Մոտավորապես 2-3 ժամ երեխայի վիճակը գնահատել են ծանր»,- մանրամասնեց նա:

    Կենտրոնի ղեկավարը ենթադրում է՝ հավանաբար, 2-3 օր երեխան կմնա  «Արևիկ» բուժկենտրոնում: Քանի որ երեխայի ծնողները մահացել են, երեխային հիվանդանոցում կխնամի նրա հորաքույրը:

    Սոնա Դավթյան

     

     

     


    scroll to top
    //