Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Cloudy
11°
Home » Լուրեր » Թուրք աշակերտներն աշխարհում ամենադժբախտն են. PISA

Թուրք աշակերտներն աշխարհում ամենադժբախտն են. PISA

Ապրիլ 21, 2017 15:45 Լուրեր, Միջազգային A+ / A-

ackerman_turkeyschools

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) կողմից  անցկացվող «Աշակերտների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) շրջանակներում հրապարակվել է 3 զեկույց` որոնցում ներկայացվում է ուսումնասիրություն՝ աշխարհի տարբեր երկրներում աշակերտների կարգավիճակի վերաբերյալ :

Թուրքական Demokrathaber լրատվամիջոցը նշում է, որ զեկույցների համաձայն` ամենադժբախտ ուսանողները ապրում են Թուրքիայում, իսկ ամենաերջանիկները` Մեքսիկայում, Ֆինլադիայում և Նիդերլանդներում:  Ծրագրին մասնակցել է 72 երկրից շուրջ 540 հազար ուսանող:

Ծրագրի ընթացքում ուսումնասիրվել են   աշակերտների՝ դպրոցում արձանագրած ուսումնական հաջողությունները, ընկերների և ուսուցիչների հետ հարաբերությունները և թե ինչպես են նրանք իրենց ժամանակը անցկացնում  դպրոցից դուրս, նաև ընտանիքում:

Ոսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Թուրքիան զբաղեցնում է վերջին տեղը «կյանքից գոհ» աշակերտների ցուցակում: Թուրքիան ստացել է ընդամենը 6.12 միավոր`10 հնարավորից:

Նշվում է նաև, որ Թուրքիան Իտալիայից հետո երկրորդ երկիրն է, որտեղ  աշակերտները դաս սովորելու ժամանակ սթրես են ապրում (56 տոկոս):

Բացի դրանից Թուրքիայի դպրոցներում բարձր է նաև բռնության ցուցանիշը:  Հարցված աշակերտների 18.6  տոկոսը ասել է, որ ամսվա մեջ մի քանի անգամ բռնության է ենթարկվում:

Աղբյուր` Ermenihaber.am

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top