Գլխավոր Լուրեր Թուրքական ակումբը պատահմամբ սխալ խաղացողի է գնել

Թուրքական ակումբը պատահմամբ սխալ խաղացողի է գնել

12
0

Թուրքական «Մենեմենսփոր» ակումբը, որը հանդես է գալիս երկրորդ դիվիզիոնում, զվարճալի տրանսֆեր է իրականացրել:

Ինչպես հաղորդում է Foroyaa.gm-ն՝ օրերս ակումբը հայտարարել է գամբիացի հարձակվող Ալֆա Ջալլոուին պորտուգալական 3-րդ դիվիզիոնի «Ալկոշետենսե» ակումբից գնելու մասին: Ֆուտբոլիստն ուրախ է եղել «Մենեմենսփորի» ուշադրությանն արժանանալու համար, ու կողմերը արագ ու հաջող բանակցություններ են վարել՝ համաձայնեցնելով տեղափոխության բոլոր պայմանները:

 Բայց մեկ օր անց պայմանագիրը Ջալլոուի հետ խզվել է: Այդպիսի որոշման պատճառ է հանդիսացել այն փաստը, որ թուրքական ակումբի ներկայացուցիչները հարձակվողին շփոթել են իր հայրենակից ու նույն ազգանունն ունեցող Լամինա Ջալլոուի հետ, որը հանդես է գալիս իտալական Բ Սերիայի «Սալերնիտանա» ակումբում, ինչպես նաև՝ Գամբիայի հավաքականում:

 Armsport.am