// //

Երկուշաբթի , 25 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Թուրքական ամսագիրը ծաղրանկար է հրապարակել

    Թուրքական ամսագիրը ծաղրանկար է հրապարակել

    Թուրքական ամսագիրը ծաղրանկար է հրապարակել
    Մարտ 14, 2019 16:08 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայում մարտի 8-ին, Ստամբուլի Թաքսիմ հրապարակից սկսված «Ֆեմինիստական գիշերային երթի» ընթացքում, ազանի (մուսուլմանական աղոթքի ազդարարման սկիզբը) կանչման պահին երթի մասնակիցների զուգահեռ բարձր սուլոցները խիստ քննադատության են արժանացել իշխող վերնախավի կողմից:

    Թուրքական «Uykusuz» ամսագիրը ծաղրանկար է հրապարակել, որում արտահայտված է իշխող կուսակցության դժգոհությունը:

    Զրույցի թարգմանություն.

    -Էդ ազանի դե՞մ ես բողոքում:
    - Չէ, ախպեր, ստամոքսս է ձեն հանում:

    Թեմայի հետ կապված թուրք լրագրող Սուլեյման Օզըշըքն իր սյունակում «Ազանը լռեցրել են» վերնագրով հոդված է հրապարակել:

    Օզըշըքի հոդվածում մասնավորապես ասվում է.

    «Տեսաք չէ՞ Թաքսիմի երթը: Հազարավոր կանանցով լեփ-լեցուն էր Իսթիքլալ պողոտան: Նրանք պայքարում էին այսպես կոչված կանանց իրավունքների համար»:

    Նշվում է, որ կանայք իրենց ձեռքում պարզել են Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեագրված բազմաթիվ պախարակիչ պաստառներ:

    «Եվ այս ամենը տեղի է ունենում անզուսպ դիկտատորի երկրում»,- գրված է հոդվածում:

    Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am


    Նման թեմաներ

    scroll to top
    //