Կիրակի , 27 Մայիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    15°
    Home » Լուրեր » Թուրքական կայքերը կեղծ լուր են տարածել

    Թուրքական կայքերը կեղծ լուր են տարածել

    Թուրքական կայքերը կեղծ լուր են տարածել
    Փետրվար 2, 2018 21:33 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտապը հերքել են թուրքական «Hurriyet» պարբերականում, ինչպես նաև այլ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, ըստ որի՝ Թուրքիայում զինվորական ծառայության ժամկետը 12 ամսից  դառնալու է 18 ամիս:

    «Զինվորական ծառայության ժամկետի երկարացման վերաբերյալ լուրերը անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը»,-նշվում է ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության  մեջ:

    Թուրքական «Gazeteduvar» թերթի կայքը նշում  է, որ վերոնշյալ լուրը տարածել էին «TRT», «Yeni Şafak», «Star», «Takvim», «Akşam», «Ulusal Kanal», «Hurriyet» պարբերականները:

    «Hurriyet» թերթի կայքի թղթակիցներից մեկը պատմել է, որ փետրվարի 2-ին Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբից «WhatsApp» հավելվածի միջոցով իրեն հաղորդագրություն է եկել, որում ասվել է, որ զինծառայության ժամկետը երկարացվում է: Կարճ ժամանակ անց լրատվականները սկսել են տարածել այդ լուրը, մինչև որ կատարվել է պաշտոնական հերքում:

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top