Կիրակի , 20 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Թուրքական լոլիկի դեմ կոշտ պայքարելու ենք. ՊԵԿ նախագահ

    Թուրքական լոլիկի դեմ կոշտ պայքարելու ենք. ՊԵԿ նախագահ

    Թուրքական լոլիկի դեմ կոշտ պայքարելու ենք. ՊԵԿ նախագահ
    Հունվար 10, 2019 15:54 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանին այսօր լրագրողները հարցրին՝ արդյոք թուրքական լոլիկի ներկրումը  50 կգ-ով ֆիզիկական անձանց միջոցով  չի ազդել հայկական արտադրանքի վրա:

    Անանյանի խոսքով՝ 50 կիլոգրամներով բավականին մեծ քանակությամբ մաքսանենգ ճանապարհով լոլիկ է ներմուծվել Հայաստան: Շատ դեպքերում տասը կամ քսան տոննանոց  բեռնատարները եկել են և Վրաստանի ու Հայաստանի միջև չեզոք գոտում  դատարկել են իրենց բեռը, ու  մարդիկ 50 կգ-ով ներկրել են այդ բեռը Հայաստան:

    Նա տեղեկացրեց, որ 2019թ. հունվարի 1-ից, ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՏՄ-ում  կանոններ են փոխվել, ուղեբեռի առավելագույն չափը  25 կգ է, առավելագույն արժեքային չափը՝ 500 եվրո, կառավարությունը քննարկել է այդ խնդիրը, և որոշում ընդունելուց հետո կոշտ կպայքարեն դրա դեմ:

     


    scroll to top