Ուրբաթ , 24 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.86   
  •  EUR   Առք` 569.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 572.89   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.18   
  •  GBP   Առք` 632.00   Վաճառք` 650.00   ՀՀ ԿԲ` 643.87   
  •  RUB   Առք` 8.21   Վաճառք` 8.39   ՀՀ ԿԲ` 8.29   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.22   
outputra5huxgif
Sunny
-2°
Home » Լուրեր » Թուրքական Pegasus ավիաընկերությունը Ադրբեջանը լքելուց հետո տեղափոխվում է Հայաստան

Թուրքական Pegasus ավիաընկերությունը Ադրբեջանը լքելուց հետո տեղափոխվում է Հայաստան

Ապրիլ 21, 2017 12:13 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

avio-kompanija-pegasus-airlines-5

Ս.թ. հունիսի 1-ից թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը Ստամբուլից Երևան կանոնավոր թռիչքներ կիրականացնի:

«Ավիաընկերությունը շաբաթական 3 չվերթ կիրականացնի` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ»,- այս մասին հայտնել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Ադրբեջանական haqqin.az-ը գրում է, որ նախորդ տարի ավիաընկերությունը շաբաթը 3 անգամ իրականացնում էր Ստամբուլ-Գաբալա-Ստամբուլ չվերթերը: Սակայն 2016-ի հոկտեմբեր ամսից թռիչքները դադարեցվել են, իսկ ավիաընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որ դրանք կվերսկսվեն 2017-ի մարտից, սակայն մինչ օրս չվերթերը չեն վերականգնվել:

«Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. դեպի Հայաստան թռչում են երկու թուրքական ավիաընկերություններ՝ Atlasjet-ը և Pegasus-ը, իսկ դեպի Ադրբեջան՝ ընդամենը մեկը: Դա Turkish Airlines-ն է»,- նշում է ադրբեջանական աղբյուրը:

Նման թեմաներ

scroll to top