Գլխավոր Լուրեր Թուրքերը Գերմանիայում բողոքում են Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ

Թուրքերը Գերմանիայում բողոքում են Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ

2
0

Թուրքերը բողոքի ձայն են բարձրացրել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի հարևանությամբ գտնվող Փոլհեիմ բնակավայրի ղեկավարության կայացրած որոշման կապակցությամբ, ըստ որի՝ նախատեսվում է Հայոց ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնել:

Այս որոշման դեմ դուրս է եկել տեղի թուրքական կազմակերպություններից մեկը՝ «Թուրքական միությունների նախաձեռնության պլատֆորմը», որը բողոքի ակցիա է անցկացրել ավագանու շենքի դիմաց` պահանջելով որոշումը չեղյալ հայտարարել։

Ցուցարարները տեղական իշխանություններին մեղադրում են մահմեդականների իրավունքներն անտեսելու և թշնամություն սերմանելու մեջ:

Աղբյուրը`  ermenihaber.am