Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Թուրքերին վրդովվեցրել է Մակրոնի և «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի պատվիրակության հանդիպումը

    Թուրքերին վրդովվեցրել է Մակրոնի և «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի պատվիրակության հանդիպումը

    Թուրքերին վրդովվեցրել է Մակրոնի և «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի պատվիրակության հանդիպումը
    Ապրիլ 19, 2019 23:58 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի Ելիսեյան Պալատում հանդիպել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDG) խմբավորման պատվիրակության հետ, ինչը մեծապես վրդովեցրել է թուրքական լրատվամիջոցներին։

    SDG-ի պատվիրակության կազմի մեջ ընգրկված է եղել նաև Ֆրանսիայում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ներկայացուցիչ Խալիդ Իսան։ Ի դեպ, PYD-ի ռազմական թևը՝ YPG-ն, ոչ պաշտոնապես մտնում է SDG-ի կազմի մեջ, որին Թուրքիան YPG-ի պես համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Թուրքական աղբյուրը SDG-ին էլ է անվանում ահակբեկչական կառույց:

    Թուրքական աղբյուրը, հղում անելով քրդական աղբյուրներին, նշում է, որ Մակրոնը SDG-ին իր աջակցությունն է հայտնել Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում։ Ֆրանսիայի նախագահը կարևորել է Սիրիայում կայունության հաստատումը։ Ըստ տեղեկությունների՝ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան հնարավորինս կաջակցի  Սիրիայի ժողովրդի հումանիտար օգնություն տրամադրելու հարցում:

    Հիշեցնենք, որ SDG-ն ձևավորվել է 2015թ. հոկտեմբերի 10-ին: Դրա կազմի մեջ են մտնում քրդական YPGն, արաբական տարբեր ընդդիմադիր խմբավորումներ, ինչպես նաև ասորական և թուրքոմանական խմբավորումներ։

    Աղբյուրը՝ ermenihaber.am


    Նման թեմաներ

    scroll to top