Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Cloudy
11°
Home » Լուրեր » Թուրքիա-ԵԱՏՄ համագործակցությունը չի բացառվում

Թուրքիա-ԵԱՏՄ համագործակցությունը չի բացառվում

Սեպտեմբեր 12, 2017 13:07 Լուրեր, Տնտեսական A+ / A-

բագրատ ասատրյան

Օրեր առաջ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձել էր Թուրքիայի` ԵԱՏՄ-ին հավանական անդամակցությանը: Փոխարտգործնախարարը պարադոքսային էր համարել ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին Թուրքիայի հայտարարությունը, քանի որ Անկարան միակողմանի կարգով փակել է Հայաստանի հետ սահմանը, որը միակ ցամաքային սահմանն է Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև:

Սակայն վերլուծաբաններն անմիջապես հիշեցրին 2016-ի Վիետնամ-ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագիրը, թեեւ  Վիետնամը սահման չունի ԵԱՏՄ-ի հետ, բայց համագործակցում է այդ կառույցի հետ:

Araratnews.am-ն այսօր տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանից հետաքրքրվեց, թե հավանակա՞ն համարում է Թուրքիայի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Լիարժեք անդամակցության համար բազմաթիվ խնդիրներ կան, բայց ազատ առեւտրի համաձայնագրի առկայությունը տնտեսագետը չբացառեց: «Եվրոպա-Թուրքիա հարաբերություններում նահանջ կա: Թուրքիան կարիք ունի նոր շուկաների: Իսկ Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիայի հետ համագործակցությամբ»,- մանրամասնեց տնտեսագետը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top